National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.03.2020
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 1
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` ծրագիրը ներկայում գործող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» եւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրերի շարունակությունն է:

Փաստաթղթով նախատեսվում է, որ ՎԶՄԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 13,400,000 եվրո գումարի չափով վարկ` 25.5 տարի մարման ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի: Ծրագրով նախատեսվում է կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում, ծրագրի կառավարում եւ ինստիտուցիոնալ ուժեղացում, ինչպես նաեւ միջոցներ արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար:

Պատգամավորները դեմ են եղել, որ նմանատիպ համաձայնագրերը քննարկվեն հրատապ ռեժիմով:

Վաչե Տերտերյանին հարցեր տալու փուլում հանձնաժողովի անդամ Վարդան Աթաբեկյանն առաջարկել է զեկուցողին հետաձգել հարցի քննարկումը: Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկը:
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am